Մեր մասին

«ՄԵԴԻՏՐԻՆԱ ուսումնական կենտրոն»-ը հիմնադրվել է 2020 թվականին և կրթական ծրագրեր է իրականացնում շարունակական բժշկական կրթության ոլորտում: Կենտրոնն իր գործունեությունը սկսել է ստոմատոլոգիայի տարբեր ճյուղերին (օրթոպեդիա, օրթոդոնտիա, թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիա, իմպլանտոլոգիա, մանկական ստոմատոլոգիա և այլն) վերաբերող ամենատարբեր տեսական և գործնական դասընթացներով` դասախոսություններ, սեմինարներ,  գործնական աշխատանքներ և վարպետաց դասեր, ինչպես նաև մասնակցություն կլինիկական (բուժական) գործընթացներին: 

Այդ նպատակով ուսումնական կենտրոնի լսարանները հագեցած են կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ մուլյաժներ, ֆանտոմներ, համակարգիչ, հեռուստաէկրան և այլն: Դասընթացի բնույթից կախված՝ գործնական աշխատանքներն իրականացվում են նաև կենդանիների ծնոտների վրա: Տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կազմակերպել և իրականացնել դասընթացներ ոչ միայն առկա, այլև առցանց ռեժիմներով` օր.` տեսահեռարձակում վիրահատարանից, վեբինարների և տեսակոնֆերանսների կազմակերպում:

«Մեդիտրինա ուսումնական կենտրոնն» առաջարկում է դասընթացներ նաև ստոմատոլոգիական կաբինետի բուժքույրերի և ատամնատեխնիկների համար:

Կենտրոնը նպատակ է հետապնդում է՛լ ավելի ընդլայնել  իր գործունեությունը և  ակտիվ համագործակցում է  բժշկագիտության տարբեր ոլորտների բժշկական կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների և առաջատար մասնագետների հետ, այդ թվում՝ բժշկական գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, ովքեր ուսումնական կենտրոնում անցկացնում են դասախոսություններ և վարպետաց դասընթացներ բուժաշխատողների համար: 

Պարբերաբար հեղինակային դասընթացներով «Մեդիտրինա ուսումնական կենտրոնում» դասախոսություններ և վարպետաց դասընթացներ են վարում նաև արտերկրից հրավիրված փորձառու մասնագետները: Կազմակերպվում են նաև գիտաժողովներ միջազգային մասնակցությամբ:

Կրթական բոլոր ծրագրերը հավատարմագրված են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, ինչը նշանակում է, որ վերապատրաստում անցած բուժաշխատողներին շնորհվում են վկայականներ ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտներով, վավերացված ՀՀ առողջապահության նախարարության կողմից: