Հաճախ Տրվող Հարցեր

Որքա՞ն կրեդիտ է անհրաժեշտ կուտակել հավաստագրման համար

Յուրաքանչյուր շրջափուլում ավագ բուժաշխատողներին (բժիշկներին) անհրաժեշտ է կուտակել 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետներին՝ 160 ՇՄԶ կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողներին (բուժքույրերին)՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործներին՝ 100 ՇՄԶ կրեդիտ։

Ինչպե՞ս կուտակել ինքնակրթության կրեդիտներ

Ինքնակրթության-ինքնազարգացման կրեդիտներ կարող եք կուտակել կայքում տեղադրված էլեկտրոնային ուսուցողական նյութերը հաջողությամբ ավարտելու դեպքում։ Յուրաքանչյուր ԷՈՒՆ-ի հակիրճ նկարագրության մեջ նշված է տվյալ դասընթացի կրեդիտների քանակը։ Առաջարկվող դասընթացների ցանկում ընտրեք Ձեզ առավել հետաքրքիրը։

Որքա՞ն ինքնակրթության կրեդիտ է հարկավոր կուտակել հավաստագրման համար

Հավաստագրման նպատակով անհրաժեշտ է կուտակել նվազագույնը 5 ինքնակրթության-ինքնազարգացման կրեդիտ։

Ինչպե՞ս կարելի է տեղեկանալ «Մեդիտրինա» ՈՒԿ-ում իրականացվող դասընթացների վերաբերյալ

«Մեդիտրինա» ՈՒԿ-ի կողմից առաջարկվող դասընթացների վերաբերյալ ամբողջական և մշտապես թարմացվող տեղեկատվությունը կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև զանգահարելով կամ այցելելով մեզ «Կապ» բաժնում տեղադրված կոնտակտային տվյալներով։

Արդյո՞ք ունեք դասընթացներ վեբինարների ձևով

Այո։ «Մեդիտրինա» ՈՒԿ-ն առաջարկում է դասընթացներ ինչպես առկա, այնպես էլ հեռավար (առցանց) տարբերակներով։ Դասընթացներին գրանցվելու համար զանգահարեք կամ այցելեք մեզ՝ Չարենցի 5 հասցեով։

Արդյո՞ք կենտրոնը տրամադրում է գործնական աշխատանքների համար անհրաժեշտ գործիքները և նյութերը

«Մեդիտրինա» ՈՒԿ-ն ամբողջությամբ տրամադրում է գործնական աշխատանքների համար անհրաժեշտ գործիքները և նյութերը։ Ուսումնական կենտրոնի լսարանները հագեցած են նաև մուլյաժներով և ֆանտոմներով։

Արդյո՞ք դասընթացները միայն հայերեն լեզվով են

«Մեդիտրինա» ՈՒԿ-ն առաջարկում է նաև թեմատիկ դասընթացներ ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Ովքե՞ր են դասավանդում «Մեդիտրինա» ուսումնական կենտրոնում

Մեզ մոտ դասախոսում են ոչ միայն ՀՀ, այլ նաև արտերկրից հրավիրված առաջատար մասնագետներ, այդ թվում՝ բժշկական գիտությունների թեկնածուներ և դոկտորներ։

Չգտա՞ք Ձեր հարցի պատասխանը

Գրե՛ք մեզ աջից տեղակայված ձևաչափի միջոցով և մենք կպատասխանենք Ձեզ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Կապ

Չարենցի 5, Երևան, ՀՀ

+(374)-33-003-201

meditrinatc@gmail.com

Գրեք մեզ