ԴԵՂԵՐԻ ԴԻՆԱՄԻԿ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

Թիրախային լսարան

  • Ավագ բուժաշխատող
    • ԹԵՐԱՊԵՎՏ
    • ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ
    • ԴԵՂԱԳԵՏ
    • ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՖԱՐՄԱԿՈԼՈԳ

Պատասխանատու կազմակերպություն

«ՄԵԴԻՏՐԻՆԱ ՈՒԿ»

Տեսակ

Տեսաձայնագրություն

ՇՄԶ տեսական կրեդիտ

0

ՇՄԶ գործնական կրեդիտ

0

ՇՄԶ ինքնակրթության կրեդիտ

6

Հասանելիության ժամկետ

90 օր

Արժեք

6000 դրամ

Թեմայի արդիականությունը/գիտական նորույթը և/կամ թեմայի կարևորությունը բժշկական պրակտիկայի համար

Հատկանշական է, որ միևնույն դեղանյութը տարբեր օրգանիզմներում կարող է հանգեցնել տարաբնույթ հետևանքների՝ պայմանավորված թե՛ մետաբոլիկ գործընթացների առանձնահատկություններով, թե՛ գործընթացները կատալիզող ֆերմենտային համակարգերով և թե՛ դեղի կենսաձևափոխման վրա էնդոգեն և էկզոգեն գործոնների ներգործությամբ։ Նշյալ դասընթացը քննարկում է ստորև նշվող հիմնահարցերը.
  1. Դեղերն օրգանիզմի համար օտարածին լինելու տեսանկյունից։ Ազդման մեխանիզմի վրա էնդոգեն և էկզոգեն ռիսկեր առաջացնող գործոններ,
  2. Դեղերի ֆարմակոկինետիկան գնահատող կենսաքիմիական մոնիտորինգ,
  3. Դեղերի ֆարմակոդինամիկայի կենսաքիմիական ազդեցություն։

Դասընթացի մասին

Դասընթացը նախատեսված է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ, ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ, ԴԵՂԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՖԱՐՄԱԿՈԼՈԳՆԵՐԻ համար:

ԷՈՒՆ-ը ներառում է տեսաձայնագրություն հետևյալ թեմաներով՝

  • Դեղանյութերը որպես օտարածին մարմիններ
  • Կենսաքիմիական մոնիտորինգը դեղերի ֆարմակոկինետիկայի գնահատման համատեքստում
  • Դեղերի ֆարմակոդինամիկայի կենսաքիմիական ներգործությունը
  • Դեղամիջոցների ազդեցության էկզոգեն և էնդոգեն գործոնները

Դասախոսական կազմ

«ՄԵԴԻՏՐԻՆԱ ՈՒԿ»

կ.գ.դ., դոցենտ Գ. Յու. Մարմարյան