Օգտագործման համաձայնագիր

MEDITRINA.AM ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՆԱԽԱԲԱՆ

Meditrina.am շարունակական բժշկական կրթության էլեկտրոնային հարթակը(այսուհետ՝ Հարթակ), որը հասանելի է   https://www.meditrina.am  հղումով ստեղծվել է «Մեդիտրինա ՈՒԿ» ՍՊԸ-ի կողմից: Հարթակի նպատակն է՝ ապահովել հասանելի և բժշկագիտության արդիպահանջներին համապատասխան շարունակական կրթություն բուժաշխատողների համար, օգտագործելով  հեռահաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները:

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) կարգավորում է «Մեդիտրինա ՈՒԿ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) և Հարթակ-ի օգտատերերի (այսուհետ՝ Օգտատեր) միջև հարաբերությունները, որոնք ծագում են Հարթակ-ի օգտագործման ժամանակ Համաձայնագրով սահմանված պայմաններով:
1.2. Համաձայնագրի կարգավորման առարկան Օգտատիրոջը Հարթակի հասանելիության տրամադրումն է:
1.3. Համաձայնագիրը իրավական պարտադիր փաստաթույթ է Կազմակերպության և Օգտատիրոջ միջև:
1.4. Հարթակի ֆունկցիոնալության ապահովման և դրա զարգացման ժամանակ Կազմակերպությունը ելնում է ՀՀ օրենսդրության նորմերից, Համաձայնագրի և կամ այլ հատուկ փաստաթղթերի դրույթներից, որոնք մշակվել են կամ ըստ անհրաժեշտության կարող են մշակվել և ընդունվել Կազմակերպության կողմից Օգտատիրոջը Հարթակ-ի ծառայությունների տրամադրման շրջանակներում:
 
2. ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Օգտատերը կարող է օգտվել Հարթակի կողմից տրամադրվող ծառայություններից տեղեկատվության ստացման և կրթության նպատակով:
2.2. Օգտատիրոջ գրանցումը Հարթակում.
2.2.1. Հարթակի ամբողջական ֆունկցիոնալությունից օգտվելու համար  Օգտատիրոջն անհրաժեշտ է գրանցվել սեղմելով «Գրանցում» կոճակը: Գրանցման համար անհրաժեշտ է նաևնշում կատարել համապատասխան դաշտում, որով  Օգտատերը հաստատում է Համաձայնագրի հետ ամբողջական ծանոթացումը և համաձայնեցումը նրա դրույթներին:
2.2.2. Օգտատիրոջ գրանցումն անվճար է և իրականացվում է գրանցման ձևաչափի լրացմանեղանակով:
2.2.3. Գրանցման ժամանակ Օգտատերը պարտավոր է տրամադրել հավաստի տեղեկատվություն Օգտատիրոջ անհատականացման և անձնական էջի ստեղծման համար: Եթեգրանցումից հետո ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է, ապա Օգտատերը պետք էթարմացնի այն:
2.2.4. Հարթակում Օգտատիրոջ հաջողությամբ գրանցումից հետո, Կազմակերպությունը ևՕգտատերը ստանձնում են Համաձայնագրով սահմանված իրավունքները ևպարտականությունները:
2.3. Օգտատիրոջ արգելափակում.
2.3.1. Կազմակերպությունը կարող է արգելափակել Oգտատիրոջը կամ սահմանափակել նրա հասանելիությունը Հարթակի կողմից տրամադրվող որոշակի ծառայություններին հետևյալ դեպքերում.
2.3.1.1. Օգտատերը խախտում է սույն համաձայնագրի պայմանները:
2.3.1.2. Օգտատերը խախտում է հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությունը:
2.3.1.3. Օգտատիրոջ կողմից գրանցման ժամանակ ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ կամ հավաստի չէ:
2.3.1.4. Հարթակի ռեսուրսների և ծառայությունների մատուցման մեջ ներգրավված սպասարկող անձնակազմի ջանքերի անհիմն վատնում:
 
3. ԳՐԱՆՑՎԱԾ ՕԳՏԱՏԻՐՈՋ ՄՈՒՏՔԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
3.1. Օգտատերը իրավունք չունի փոխանցել իր մուտքանունը և ծածկագիրը երրորդ անձանց, կրում է լիակատար պատասխանատվություն դրանց պահպանության համար, ինքնուրույն ընտրելով դրանց պահպանման եղանակը:
3.2. Եթե Օգտատիրոջ կողմից չի ապացուցվել հակառակը, ցանկացած գործողություն, որն իրականացվել է նրա մուտքանվան և ծածկագրի կիրառմամբ, համարվում է իրականացված Օգտատիրոջ կողմից: Օգտատիրոջ մուտքանվան և ծածկագրի կիրառմամբ չարտոնագրվածմուտքի դեպքում Օգտատերը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Կազմակերպությանը  meditrina.am@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ հեռախոսազանգով:
 
4. ՄՏԱՎՈՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4.1. Հարթակում տեղադրված բոլոր ուսուցողական նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է Կազմակերպությանը, բոլոր իրավունքները պահպանված են:  
4.2. Բացառությամբ Համաձայնագրով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, Հարթակի պարունակությունը (այդ թվում՝ ոչ մի ուսուցողական նյութ) չի կարող պատճենվել, վերամշակվել, տարածվել, ներկառուցվել այլ կայքերում, հրատարակվել, ներբեռնվել, փոխանցվել, վաճառվել կամ այլ եղանակով օգտագործվել ամբողջությամբ կամ մասնաբաժիններով առանց Կազմակերպության թույլտվության ստացման:
4.3.   Օգտատերն իրավունք ունի օգտվել Հարթակի ծառայություններից և ուսուցողական նյութերից (որոնց հասանելիությունը ստացել է Հարթակի ֆունկցիոնալության շրջանակներում) բացառապես անձնական ոչ առևտրային օգտագործման նպատակով, պահպանելովԿազմակերպության կողմից սահմանված բոլոր թույլտվությունները և սահմանափակումները:
 
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. Կազմակերպությունն ունի բոլոր անհաժեշտ իրավունքները Հարթակի բովանդակային պարունակության, ֆիրմային անվանման, լոգոտիպերի և այլ տարբերանշանների նկատմամբ:
5.2. Օգտատիրոջ հանդեպ պարտավորությունների կատարման նպատակով Կազմակերպությունը կարող է Օգտատիրոջից պահանջել անձը հաստատող փաստաթղթի կամ Օգտատիրոջ անուն, ազգանուն, հայրանունը պարունակող ցանկացած այլ փաստաթղթի պատճենը կամ լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը Կազմակերպության հայեցողությամբ անհրաժեշտ է Օգտատիրոջ նույնականացման համար:
5.3. Կազմակերպությունն իրականացնում է Հարթակի ընթացիկ կառավարումը, որոշում դրակառուցվածքը, արտաքին տեսքը, թույլատրում կամ սահմանափակում է Օգտատիրոջ հասանելիությունը Հարթակի ծառայություններին, իրագործում է իրեն վերապահված մյուս իրավունքները:
5.4. Կազմակերպությունը իրեն է վերապահում իրավունքը՝ ցանկացած ժամանակ փոփոխելուկամ լրամշակելու Հարթակի պարունակությունը և ձևավորումը, տրամադրվող ծառայություններիցանկը, այդ մասին Օգտատիրոջը նախապես ծանուցելուց հետո կամ առանց դրա: 
5.5. Կազմակերպությունը պարտավորվում է ապահովել Հարթակի աշխատունակությունը և ֆունկցիոնալությունը, ինչպես նաև օպերատիվ կերպով վերականգնել այն տեխնիկական խափանումների և ընդհատումների ժամանակ:
5.6. Կազմակերպությունը իրավունք ունի ծանուցումներ ուղարկել Օգտատիրոջը՝ Հարթակի կողմից նոր ծառայությունների տրամադրման կամ հին ծառայությունների չեղարկման, Հարթակում տեղադրված նոր տեղեկատվության վերաբերյալ:
 
6. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
6.1. Օգտատերը իրավունք ունի.
6.1.1. Կարգավորել սեփական պրոֆիլը, փոխել գաղտնաբառը: 
6.1.2. Օգտվել Հարթակի ծառայություններից:
6.1.3. Թողնել մեկնաբանություններ և արտահայտել սեփական կարծիքը Հարթակի համապատասխան բաժնում:
6.1.4. Իրականացնել  Հարթակի օգտագործման հետ կապված Հայաստանի Հանրապետութանօրենսդրությամբ կամ Համաձայնագրով չարգելված այլ գործողություններ: 
6.2. Օգտատերը պարտավորվում է.
6.2.1. Պահպանել Հայաստանի Հանրապետութան օրենսդրության նորմերը, Համաձայնագրի և Կազմակերպության կողմից մշակված այլ հատուկ փաստաթղթերի դրույթները:
6.2.2. Հարթակում գրանցման ժամանակ տրամադրել հավաստի տեղեկատվություն և հետևել դրա արդիականությանը:
6.2.3. Ձեռնարկել բոլոր միջոցառումները անհատականացման տվյալների (մուտքանուն և գաղտնաբառի) գաղտնիության պահպանման համար:
6.2.4. Պարբերաբար ծանոթանալ Համաձայնագրի կանոններին և հետևել դրաթարմացումներին: 
 
7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
7.1. Օգտատիրոջը Հարթակի օգտագործման տեխնիկական հնարավորություն տրամադրելիս Կազմակերպությունը չի հսկում Օգտատիրոջ գործողությունները և պատասխանատվություն չի կրում նրա գործողությունների կամ անգործության համար:
7.2. Օգտատերը ինքն է պատասխանատու անձնական էջի ստեղծման համար:
7.3. Օգտատերը պետք է գիտակցի, որ Կազմակերպությունը չի կարող երաշխավորել Հարթակի 100% մշտական հասանելիությունը, համացանցի ենթակառուցվածքների տեխնիկական առանձնահատկությունների և անհաղթահարելի ուժի հնարավոր ազդեցության հետևանքով:
7.4. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ համակարգչին կամ այլ սարքավորումներին հասցված վնասի համար, որն առաջացել է կամ կապված է Հարթակի կամ Հարթակում տեղադրված հղումների օգտագործման ժամանակ:
 
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Համաձայնագիրը ենթակա է պարբերական վերանայման և թարմացման Կազմակերպության կողմից՝ Հարթակի օգտագործման կարիքներից և պահանջներից ելնելով: Համաձայնագրի գործող տարբերակը հասանելի է Հարթակում https://meditrina.am/terms-and-conditions հղումով:
5.2. Համաձայնագրին վերաբերվող բոլոր հարցերը, մեկնաբանությունները և առաջարկությունները կարող են ուղարկվել meditrina.am@gmail.com էլեկտրոնային հասցեին:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ է
03.03.2022թ.